«Քաղաքական տեսանկյունից Փաշինյանը գործում է այնպես, ինչպես նախկին ղեկավարները, բայց հարցն այն է, որ մենք չենք տեսել Փաշինյանից առաջ «վհուկների որս», Փաշինյանն իր քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար է տեսնում, դա անթույլատրելի է: Դա, ի վերջո, թուլացնում է նաև Հայաստանը»:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ կազամակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Տիխինյայի գլխավորությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 125/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենին։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «HSBC International»-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին:
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում գրպանահատության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երթուղային ավտոբուսներից մեկի սրահում անհայտ անձը գողացել էր մի կնոջ դրամապանակը
Նա ծանոթանում է ՀԸ աշխատանքներին:
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Անձամբ վարչապետի աշխատակազմը 2017-ի համեմատ զգալիորեն ավելացել է։ Այսպես՝ եթե 2017 թ. վարչապետի աշխատակազմում կար միջինում 310 աշխատակից, ապա անցած տարի ապրիլից նրանց թիվը հետզհետե ավելացել է՝ գերազանցելով 500-ը, 2019-ին որոշակի նվազել է, սակայն հուլիսին կրկին ավելացել՝ հասնելով 521-ի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:
«ՏԷՖԻ-Համագործակցություն» իններորդ միջազգային հեռուստատեսային փառատոնի ժյուրին, որը սեպտեմբերի 18-ին ավարտվել է Քիշնեւում, հայտարարել է դափնեկիրներին եւ պարգեւներ հանձնել լավագույն սերիալների համար:
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Մնացականյանն այցելել է Լատվիայի համալսարան, որտեղ դասախոսությամբ է հանդես եկել միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտներն այս տարվա օգոստոսին կազմել են 396,1 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է, քան 2018 թվականի օգոստոսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին:
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’օն խոսել է նախկին թիմակիցներ Խավիի և Անդրես Ինիեստայի մասին:
Տոկիոյի դատարանը վճիռ է կայացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի գործով, որտեղ 2011 թվականին վթար տեղի ունեցավ ցունամիի պատճառով:
Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը տարբեր գնահատականների է արժանանում: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Ո՞վ է պատասխան տալու այս կորուստների համար: Մե՞նք, որ զգուշացրել են հետևանքների մասին, թե՞, միգուցե, այսօր էլ մեր հարկերի հաշվին ԱԺ-ում նստած ու «անոտք ու անձեռք» ապագա գուժող ձեր թիմի անդամները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քաղաքական իրադարձությունների ու զարգացումների քրոնիկոնին հետևելով՝ հաճախ ենք համոզվում, որ քաղաքականության և բարոյականության նորմերի հատման եզրագիծը շատ մոտ է միմյանց, և դրանք խախտվում են պարբերական հաճախականությամբ։ Շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են նախկին դաշնակիցները հայտնվում հակադիր բևեռներում՝ ելնելով ինչ-ինչ կուլիսային անհամաձայնություններից, կամ հակառակը՝ միմյանց հակադիր քաղաքական ուժերը սկսում են զբաղվել յուրահատուկ «քաղաքական սիրախաղով»։
Ազատ ոճային ըմբիշներ Կաջոյանը և Բերիանիձեն գիտեն իրենց առաջին մրցակիցներին:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Instargam-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ, բացի կնոջից և զավակներից, պատկերված են նար Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին և Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի տնային խաղում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի 29-ամյա Վարուժան Ա.-ն։
«Շատ ուրախ եմ, որ վերջապես ՀՀ քաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց Իսրայելում դեսպանություն բացել։ Սա բխում է մեր պետության շահերից՝ հաշվի առնելով մի քանի կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Իսրայելում մեր պատմական ներկայությունը, եկեղեցապատկան գույքը և սրբատեղին, որ մենք ունենք, որը մեր պաշտպանության ու պահպանության կարիքն ունի, աճող հայ համայնք ունենք Իսրայելում, որը պետք է դարձնել քաղաքական ազդեցիկ գործոն, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամուն զենք է վաճառում»:
ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է նվազեցնել կանխիկի դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր, ուժեղացնել հարկային վարչարարությունը, պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները և ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ։