Բաժիններ՝

«Եթե մի օր Խավին չգլխավորի «Բարսան», ես կսպանեմ նրան». Էտօ’օ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’օն խոսել է նախկին թիմակիցներ Խավիի և Անդրես Ինիեստայի մասին:

«Խավին իսկական ղեկավար է Քաթարում, ինչպես Իսպանիայում:

Եթե մի օր Խավին չգլխավորի «Բարսան», ես կսպանեմ նրան:

Ինչ վերաբերում է Ինիեստային, ապա Փարիզում 2006-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում («Արսենալի» հետ՝ 2:1), նա խաղացել է Դիեգո Մարադոնայի, Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի նման: Ես իմ առաջին հարցազրույցներում արդեն ասել եմ՝ նա լավագույն խաղացողն է, ում հետ ես մարզվել եմ:

Մարդիկ զարմացած էին, որ ես չեմ ընտրել Ռոնալդինիոյին կամ Մեսսիին, բայց ժամանակն ապացուցեց, որ ես ճիշտ եմ:

Նա երբեք չի ճանաչվել մարդկանց կողմից Լեոյի կամ Կրիշտիանուի մակարդակով, բայց Ինիեստան, ինչպես և Խավին, գտնվում են այդ մակարդակում»,- ասել է Էտօ’օն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս