«Իմ ելույթում հանգամանալից անդրադարձել եմ, թե ինչից ելնելով եմ անհրաժեշտ համարում, որ Ազգային ժողովն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»,- նշեց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ «Իմ քայլը» խմբակցության սկսած գործողություններին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, դատարանի՝ կալանքը գրավով չփոխելու որոշումից հետո՝ երթով շարժվում են ԱԱԾ շենք, որտեղ պահվում է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ներգրավված մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլատրել, որպեսզի իրենց պաշտպանյալը ժամանակավոր մեկնի Հայաստանից Գերմանիա՝ բուժում անցնելու նպատակով։
«Մարտի 1»-ի գործով ներգրավված մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեցին՝ Ս. Օհանյանին թույլատրել ժամանակավոր լքել երկիրը՝ արտերկրում բուժում անցնելու նպատակով։
Անվանի հայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը բացվելու է Նյու Յորքում:
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարում է ականավոր գիտնականի՝ Կանարյան կղզիների Ասղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս և Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի մասնակցության մասին։
Նախագահ Արմեն ՍարգսյաՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ:նը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։
ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան:
Փարիզում ընդգրկուն երթ է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի, որին մասնակցում են առավելապես երիտասարդները: Հանրահավաքի մասնակիցների շարասյունը շարժումն սկսել է Ազգի հրապարակից, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ պնդելով, որ նրանք արգելափակում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» (ՀԿԵ) աշխատանքը, որի կառավարման ներքո է գտնվում հայկական երկաթուղին։
«Այդ հանգամանքն իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ հաստատել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որպեսզի հայտարարեք ինքնաբացարկ, մենք նամակով դիմել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա թվարկի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը»։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները:
Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն չի բացառել ՌԴ-ի հետ գազի տարանցման վերաբերյալ հարցերի լուծման հնարավորությունը՝ նորմանդական ձեւաչափի շրջանակներում Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրի հետ միասին։
Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության Անկախոության օրվա նախաշեմին կալանքից ազատելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ նա կարող էր փորձել վաղվա օրվա խորհրդին վերադարձնել ազգային համերաշխության և միասնականության այդքան բաղձալի, բայց օրեցեօր մաշվող ոգին:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդության որոշումը։
Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի:
Լևոն Քոչարյանը վստահ է, որ դատավորը, դատախազությունը վստահ են, որ այս հարցում քննությունից խուսափելու կամ թաքնվելու խնդիր չկա, քանի որ Ռ. Քոչարյանը մի քանի ամիս լինելով ազատության մեջ՝ գործից ո՛չ խուսափել է, ո՛չ խոչընդոտել։
«Փորձում են ներկայացնել այնպիսի մի հետևություն, որը, իմ կարծիքով, պատճառաբանվածության ստանդարտներին չի բավարարում։ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության կողմ հանդիսացել եմ ես»։
«Գործընթացը, որը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, իրականացվել է Սահմանադրությամբ ամրագրված Ազգային ժողովի լիազորությունների շրջանակներում և այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով խմբակցության կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բերված վերաքննիչ բողոքի հարցով երեկ կայացել է առաջին դատական նիստը»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
Անկախությունը բոլոր ազգերի և ժողովուրդների ամենաբաղձալի երազանքն է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:
«Մենք, 1.5 տարի է՝ ապրում ենք մերժված ռեժիմի՝ ապօրինի, խախտումներով ընդունված Սահմանադրության պայմաններում, ու սա առաջնային հարց դարձնելու փոխարեն՝ նույնիսկ 10-րդականը չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 163-րդ կմ-ին «Մերսեդես-Բենս C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկիլի գոտուց և հայտնվել դաշտում. 21-ամյա վարորդ Ղևոնդ Իգիթյանը տեղում մահացել է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: