168.am-ի հարցին, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ սա լռեցնելու փորձ է, փաստաբանը պատասխանեց. «Թողնում եմ յուրաքանչյուրին մտածելուն, թե ինչու»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արեւելքում:
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։
Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը զգուշավոր ենթադրություն է արել Մոսկվայի եւ Փարիզի հարաբերություններում նոր փուլի սկսվելու մասին։
«Ուժային կառույցների ղեկավարաների հրաժարականները փորձ կատարվեց նույնականացնել, բայց ընդհանրապես չի կարելի այդպիսի մոտեցում դրսևորել, եթե անգամ արտաքինից դրանք նույնն են: Երբ մենք դիտարկում ենք ԱԱԾ տնօրենի հրաժարականի ձևը, ապա այն շատ հետաքրքիր ձևով տեղի ունեցավ»:
«Մենք շատ վճռական քայլեր ենք անում դեպի իրավական պետություն։ Կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե՛ նախկին իշխանությունները, սա դեռ մեղմ եմ ասում, թե՛ կից գործող դատական համակարգը»։
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ կառավարության դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին:
Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները, որոնք արդեն 5 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև, չեն պատրաստվում հեռանալ այնտեղից:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»։
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը խիտ գրաֆիկ ունի, այդ պատճառով էլ չի կարողանալու հանդիպել Կառավարության շենքի մոտ բողոքող՝ զոհված զինծառայողների ընտանիքների հետ։
Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները, որոնք արդեն 5 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև, թույլ չտվեցին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մտնի կառավարության շենք:
Արդեն մոտ 5 ժամ է՝ Արցախյան հերոսամարտից մինչև օրս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները Կառավարության առջև ցույց են անում։ Նրանց Կառավարությունից դեռ ոչ ոք չի մոտեցել։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը:
«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն սեպտեմբերի 17-ին կայացած կրկնական խորհրդարանական ընտրություններում իր հիմնական մրցակից «Կախոլ-Լավան» կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցին առաջարկել է ստեղծել լայն միասնության կառավարություն։
ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 19-ին 12:10-ին հաղորդում է ստացել «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից, որ հագուստի շուկայի մոտից հրազենային վնասվածքներով մի տղամարդ է տեղափոխվել:
Աֆղանստանում շուրջ 30 խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածի հետեւանքով, որն անցած գիշեր իրականացվել է երկրի Նանգարհարի նահանգի շրջաններից մեկում:
Կառավարությունը 168 մլն դրամ կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ այն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին եւ հայտնի օպերային տենոր Վահրամ Թադեւոսյանին:
Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել:
Հաջորդ օրվա լրահոսում՝ Արցախի գեներալների և նախագահ Բակո Սահակյանին ՀՔԾ հրավիրելու մասին լուրն էր։ Հրահանգ տվողը երջանիկ է, իսկ օսլայած օձիքով, կյանքում վառոդի հոտ չառած քննիչը կպատրաստվի մեղադրել նրանց՝ պետության հանդեպ կատարած արարքներում։
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 9 մլն 436.8 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները գլխավոր դատախազին բողոք են ներկայացրել՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վ. Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվեն ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համար: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Գնա գրկի քո կնոջն ու սիրուհիներին, անշնորհք: Խի՞ իմ ամուսինը պառկած ա Եռաբլուրում, որ դու ինձ նման բան ասե՞ս: Իմ թոռը սահման է պահում, որ դու գաս ինձ ասես՝ քեզ գրկեմ»: