Այսօր վաղ առավոտից ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց ևս ուշադրություն դարձնել։
ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա, որն Իրանի դեմ միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը նրա մեղսակցության համար:
Հոկտեմբերի 11-ից Գյումրիում կսկսի գործել ավտոմաքսատունը: Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ժամկետների առումով աշխատանքները հասցնում են իրականացնել, հնարավոր է՝ սկզբում 24-ժամյա ռեժմով աշխատեն:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագծին: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ներդրումները մանկական վաղ զարգացման և նախադպրոցական կրթության ոլորտում ունենում են տնտեսական մեծ նշանակություն և երկարաժամկետ հիմնարար ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա:
Նիկոսիայի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում սեպտեմբերի 18-ի երեկոյան Կիպրոսում ռուսական երկրորդ թատերական տարեշրջանը մեկնարկել է Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերով։
«Հիմք ընդունելով այն փաստը, որ նորահիմն դեսպանատան վայրի հստակեցումը միայն հայկական կողմի կամքից կախված չի լինելու և պահանջվելու է նաև իսրայելական կողմի համաձայնությունը, ինչպե՞ս է լինելու հայկական կողմի կողմնորոշումը, եթե Իսրայելի կառավարությունը չթույլատրի Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացումը՝ պահանջելով դա հաստատել Երուսաղեմում»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Աֆրիկյան մայրցամաքում բավականին լուրջ շուկաներ և պոտենցիալ կա, մասնավորապես՝ տեխնոլոգիական ոլորտում: Նա կարևորեց նաև Քենիայի հետ վիզայի դյուրացման խնդիրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները հավաքվել են Կառավարության առջև և պահանջում են իրենց ևս 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրել, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։
«Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա»,- ասաց Զ.Մնացականյանը։
Ն.Փաշինյանը շնորհավորեց նրանց և նշեց, որ ֆորմալ առումով սպասում են ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանն ու հրապարակմանը:
«Օրնիբուն հրապարակայնությունից ու ժողովրդի իշխանությունից խոսող իշխանությունը պարտավոր է ժողովրդին (թեկուզ լայվ մտնելով, արդեն դրան էլ ենք համաձայն) ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փմպեոն պարզաբանել է, թե ինչու Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցները, այդ թվում՝ ամերիկյան Patriot-ները, չեն կարողացել կանգնեցնել դրոնների գրոհը Saudi Aramco պետական ընկերության նավթային օբյեկտների վրա:
ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով երկխոսության եւ բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջեւ:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ վարչապետը պաշտոնից կազատի մի շարք նախարարների, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:
Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները այս պահին հավաքվել են Կառավարության առջև։
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ որոշում է ընդունվել Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային երկրի միանալու մասին:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը:
Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը հանդիպման ընթացքում անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրակցությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար:
«Հայաստանը՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, երբեք ՌԴ-ի կողմից չի ենթարկվել որևէ կասկածի, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, ՌԴ-ում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ»:
Ամուլսա՞րն է առջեւում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել» ՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։
Ոստիկանները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ նշված հանցագործությունը կատարել են ԻԻՀ երկու քաղաքացի մեկը `52, մյուսը 39 տարեկան: