«Սկզբից նրանք գոռում են, որ դու կապիկ ես, հետո խնդրում են լուսանկարվել». Էտօ’o
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’oն խոսել է կատալոնական ակումբ տեղափոխվելու և ֆուտբոլում ռասիզմի մասին:
«Ես միշտ երախտապարտ կլինեմ Լուիս Արագոնեսին (որը գլխավորում էր «Մայորկան» 2003/2004 մրցաշրջանում) «Բարսայում» գտնվելու համար:
Նա ասաց ինձ՝ Նեգրիտո, դու ուզում ես լինել լա՞վ, թե՞ մեծ խաղացող: Նա ասաց ինձ, որ իմ ժամանակն իրենց հետ սպառվել է, և ես պետք է գնամ այլ ակումբ:
Այնուհետև նա զանգահարեց Չիկի Բեգիրիստինին («Բարսելոնայի» նախկին տեխնիկական տնօրեն) և հարցրեց նրանց, թե արդյո՞ք իրենց պետք է տիտղոսներ նվաճող ֆուտբոլիստ: Երևի նա այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է ծխել Արագոնեսը:
Ինչ վերաբերում է ռասիզմի դրսևորումներին, ապա ինձ համար դրանք շատ տխուր պահեր էին: Ամենավատ մասն այն է, որ դա միշտ կրկնվում է:
Դեղին, սև, նարնջագույն … ի վերջո, մենք բոլորս նույնն ենք, և մեր երեխաները պետք է դա իմանան:
Մարդիկ գոռում են, որ դու կապիկ ես, որից հետո խնդրում են լուսանկարվել: Դե, նրանք ունեն կապիկի նկար»,- ասել է Էտօ’օն:
Սիրարփի Աղաբաբյան