Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է Ճապոնիա կատարած այցի արդյունքները:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում՝ 3-րդ փողոցի 2-րդ փակուղու երկու ոչ բնակելի տներում:
Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020թ. հուլիսի 1-ից: Այս մասին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համացանցի թուրքական և ռուսական տիրույթում հայտնվել են սկանդալային կադրեր, որտեղ Թուրքիայի երիտասարդական ֆուտբոլային ակումբներից մեկի մարզիչ Հալիթ Քյուրթը վատ խաղի և կրած պարտության համար հերթով ապտակում է ֆուտբոլիստներին:
Մեկնարկել է Շախմատի պատանեկան հավաքականի գլխավոր մարզչի և շախմատիստների ասուլիսը:
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնության անդամներ Սոնա Աղեկյանը, Սարգիս Տեր-Եսայանը և Ռոման Խաչատրյանը ասուլիս են հրավիրել: Նրանք պահանջում են բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ չմսխել 2 ընտանիք պահելու համար:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ… Հեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ և տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայատարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում:
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում շուրջ 200.000 քաղաքացու աշխատավարձ կբարձրանա, բացի այդ՝ մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով։
Հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց, քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը, որը, ինչպես հայտարարվել է, ոչնչացվել է Սիրիայի Իդլիբի նահանգում ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում, պարզվել է նրա հիմնական օգնականներից մեկի օժանդակության շնորհիվ:
«Լայն ճակատ» ձախ կենտրոնամետ կոալիցիայի ներկայացուցիչ Դանիել Մարտինեսն առաջատարն է Ուրուգվայի նախագահի ընտրություններում արձանագրությունների ավելի քան 75 տոկոսի տվյալների ամփոփումից հետո:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային տոնի առթիվ:
2020 թվականի համար պլանավորված է 1 տրիլիոն 602 միլիարդ եկամուտ, իսկ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ մենք ունենք 27.4 տոկոս աճ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 35 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 27֊ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ իմ և կնոջս պսակադրությունը։ Ինչու՞ հենց Եռաբլուրի եկեղեցում, որովհետև դրանից 4 տարի առաջ՝ 2012թ. հոկտեմբերի 27֊ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին խոստացել էի, որ եթե ամուսնանամ, ապա պսակադրությունս Եռաբլուրում է լինելու։
Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը՝ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում՝ լարված գրաֆիկի եւ աշխատանքի բարդ պայմանների պատճառով։
Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:
Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 27-ի երեկոյան մահացել է գրող Վլադիմիր Բուկովսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում ենթադրաբար սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադին։
Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Նախագիծն այսօր խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը, որը, ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Իդլիբի նահանգում, Աբդուլա Քարդաշն է:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Մեկնարկել է հայ-կորեական գործարար համաժողովը
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը։
Կարծում եմ` այո: Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները։ Համոզված եմ, որ եթե ժամանակին նախաքննությությունը քաղաքական պատվեր չկատարեր և, քննությունը միայն մեկ ուղղությամբ տանելով, չփորձեր ամեն գնով ահաբեկչության պատվիրատու դարձներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա համակողմանի, առարկայական քննության դեպքում այսօր մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող է հանձնվել ծովին:
Ամեն տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված տարբեր միջոցառումների, ինչի կապակցությամբ առաջարկում է իր հաճախորդներին ձևակերպել ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով՝ դրանով իսկ մեծացնելով հաճախորդների հետաքրքրությունը խնայողական պրոդուկտների նկատմամբ:
Կանադայում երեք մարդ է անհետ կորել այն բանից հետո, երբ ինքնաթիռը լիճն է ընկել Մանիտոբի նահանգում:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 23:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: