Բաժիններ՝

Կալիֆոռնիայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարված անտառային հրդեհների պատճառով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոմի համապատասխան հայտարարությունը զետեղված է նրա կայքում։

«Հոկտեմբերի 27-ին նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ամբողջ տարածքում՝ կապված այն աննախադեպ ուժեղ քամիների ազդեցության հետ, որոնք հրդեհների ու տարհանման պատճառ են դարձել ամբողջ նահանգում»,- ասված է հայտարարության մեջ:

Նահանգի իշխանությունները հայտնել են, որ տարհանվելու հանձնարական է ստացել գրեթե 200 հազար մարդ այն շրջաններից, որոնք գտնվում են հրդեհների օջախների մերձակայքում: Նահանգապետի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կրակն սպառնում է հարյուրավոր շինությունների:

Pacific Gas and Electric ամերիկյան էներգետիկական ընկերությունն ավելի վաղ նախազգուշացրել է, որ էլեկտրականության պլանային անջատման հետեւանքով առանց լույսի կմնան շուրջ 940 հազար սպառողներ: Ըստ ընկերության հաշվարկների՝ խոսքը վերաբերում է Կալիֆոռնիայի հյուսիսի ավելի քան 2 մլն բնակիչների: Էլեկտրաէներգիայի մատակարաման անջատումը կվերաբերի 36 օկրուգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս