Բաժիններ՝

Newsweek-ը նշել է ԻՊ-ի պարագլխի հավանական փոխարինողին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը, որը, ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Իդլիբի նահանգում, Աբդուլա Քարդաշն է: Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնել է Newsweek հանդեսը, ալ Բաղդադին տակավին օգոստոսին Քարդաշին բարձր պաշտոնի է նշանակել խմբավորման մեջ:

Հետախուզության ոլորտում հանդեսի անանուն աղբյուրը նշել է, որ վերջին ժամանակներս ալ Բաղդադին հեռացել էր խմբավորման իրական ղեկավարումից, եւ Քարդաշը փաստորեն դարձել էր նրա փոխարինողը: «Ալ Բաղդադին անվանական ղեկավար էր: Նա չէր մասնակցում առօրյա գործերին,- ասել է Newsweek-ի աղբյույրը:- Այն ամենն, ինչով զբաղվում էր ալ Բաղդադին, այո կամ ոչ ասելն էր, նա պլանավորմամբ չէր զբաղվում»:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը ալ Բաղդադիի հնարավոր փոխարինողների թվում նշել էր նրա մերձավոր օգնականներ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին եւ Աբու Օսման ալ Ֆարանսիին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031