Բաժիններ՝

Ձախ կենտրոնամետ Մարտինեսն առաջատարն է Ուրուգվայի նախագահի ընտրություններում

«Լայն ճակատ» ձախ կենտրոնամետ կոալիցիայի ներկայացուցիչ Դանիել Մարտինեսն առաջատարն է Ուրուգվայի նախագահի ընտրություններում արձանագրությունների ավելի քան 75 տոկոսի տվյալների ամփոփումից հետո: Այդ մասին իր կայքում հայտնել է հանրապետության Ընտրական դատարանը:

Նախնական տվյալներով՝ Մարտինեսի օգտին քվեարկել են երկրի 676 հազարից ավելի քաղաքացիներ կամ 39,45 տոկոսը: Երկրորդ տեղում աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության («Բլանկո») թեկնածու Լուիս Լակալիե Պոն է, որի օգտին առայժմ տրվել է ավելի քան 523 հազար ձայն (30,52 տոկոս):

Ուրուգվայում պետության ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Առաջին փոլում հաղթելու համար այդ պաշտոնի թեկնածուին անհրաժեշտ է ապահովել ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Դանիել Մարտինեսն արդեն իր ընդդիմախոսին շնորհավորել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ, որը պլանավորված է նոյեմբերի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս