Բաժիններ՝

ԻՊ-ի պարագլխի աճյունը կարող է հանձնվել ծովին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող է հանձնվել ծովին: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համանման կարծիք էր հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նա նշել էր, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես եւ «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ: Ահաբեկիչը, որին ԱՄՆ-ի իշխանությունները համարում են Նյու Յորքում եւ Վաշինգտոնում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների գլխավոր կազմակերպիչը, վերացվել էր 2011 թվականի մայիսի 2-ին պակիստանյան Աբոտաբադի իր տանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ գործողության արդյունքում: Նրա մարմինը հանձնվել էր Արաբական ծովին:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկացի զինվորականների կողմից ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Ինչպես հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավարը, ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս