«Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ… готовтесь к худшему». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ… Հեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ և տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայատարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում:
Համեմատության կարգով նշեմ, որ երբ ՀՀԿ-ի կառավարությունը հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:
Այնպես որ, հարգելի քայլողներ, դմփդմփողներ և հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовтесь к худшему.
Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:
Հ.Գ. Փաստորեն թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման և բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին»:
Այսօր Աժ-ում պայթեց ևս մեկ միֆ…Հեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 28. Oktober 2019