Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը։
Ազգային ընտրական պալատի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ձախ կենտրոնամետ դաշինքը ներկայացնող Ֆեռնանդեսի օգտին քվեարկել է ընտրողների 47,82 տոկոսը:
Գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի օգտին, որը ներկայացնում է աջ կենտրոնամետ ուժերին, տրվել է ձայների 40, 67 տոկոսը: Հոկտեմբերի 27-ին Արգենտինայի քաղաքացիները նախագահ են ընտրել վեց հավակնորդներից: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 80,84 տոկոս:
Մակրին Ֆեռնանդեսին շնորհավորել է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, նա հայտնել է, որ ընտրություններում իր մրցակցին հանդիպման է հրավիրել է հոկտեմբերի 28-ին՝ քննարկելու գործերի հանձնումը: Ընտրված նախագահի մանդատն ուժի մեջ է մտնվում դեկտեմբերի 10-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: