
«Ռեալը» լրջորեն քննարկում է հունվարին Բեյլին վաճառելու տարբերակը

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է լքել ակումբը ձմռանը: «Սերուցքայինների» ղեկավարությունը մտադիր է վաճառել ֆուտբոլիստին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև հարաբերություններն ամռանից ի վեր չեն փոխվել և լարված են մնում: Իրավիճակը բարդացրել է նաև վնասվածքը, որը Բեյլը ստացել է հավաքականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը