«Էրիկսենը այնքան էլ լավը չէ «Ռեալի» համար»․ Կարագեր
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կիսել է իր կարծիքը «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մակարդակի մասին:
«Էրիկսենը շատ լավ խաղացող է «Տոտենհեմի» համար, բայց նա այնքան էլ լավը չէ «Ռեալի» համար:
Նա կարող է գնալ իր նախընտրած ցանկացած ակումբ` ՊՍԺ կամ որևէ այլ ակումբ, բայց նա չի բարելավի թիմի խաղը»,- ասել է Կարագերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա դանիացին ցանկանում է փոխել ակումբը և կարող է գնալ «Ռեալ»:
«Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հունվարին քննարկում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային տարբերակը, սակայն ESPN-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ առաջնային տարբերակ։
Էրիկսենի պայմանագիրը մեկ տարի անց լրանում է, նա երկար ժամանակ բանակցում էր «Տոտենհեմի» հետ և ուզում է ավելի մեծ աշխատավարձ ստանալ, բայց Լևին պատրաստ չէ վճարել նրան նույնիսկ Քեյնի մակարդակի աշխատավարձ:
Դանիացին ակումբից առաջարկ ունի, և նա դեռևս չի արձագանքել դրան, ըստ ամենայնի, նա այս ամառ այդ առաջարկը քննարկում է որպես պահեստային տարբերակ՝ տրանսֆերի ձախողման դեպքում:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ չստացվեց. ակումբը համարեց, որ Էրիկսենն իրականում չի ցանկանում խաղալ «Յունայթեդի» համար (Սուլշերի դիրքորոշումն այն է, որ պետք է գնել ֆուտբոլիստների, ովքեր ցանկանում են միայն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալ):
Էրիկսենն այս մրցաշրջանում անցկացրել է Պրեմիեր լիգայի 9 խաղ «Տոտենհեմի» կազմում, խփել է մեկ գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան