
«Եթե մենք պետք է ինչ-որ բան քննարկենք նրա հետ, ապա դա կանենք թիմի ներսում»․ Վալվերդեն՝ տեր Շտեգենի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսել է իր կարծիքը դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի խոսքերի վերաբերյալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սլավիայի» դեմ խաղից հետո (2:1):
Դարպասապահին դուր չէր եկել ակումբի խաղը։
«Մենք չխաղացինք պատշաճ մակարդակով, բայց, բարեբախտաբար, երեք միավոր վերցրինք, և դա կարևոր է: Մենք պետք է միմյանց հետ ինչ-որ բան քննարկենք, հիմա ես չեմ խոսելու դրա մասին: Մենք ավելացնելու բան ունենք:
Մարտավարական սխալները թիմի ներքին հարցն է, ես չեմ ուզում այստեղ այն քննարկել: Ես կցանկանայի նախ զրուցել դաշտ դուրս եկողների հետ:
Մենք շտկելու բան ունենք, ներառյալ մարտավարական: Մենք միշտ չէ, որ վերադառնում ենք պաշտպանություն»,- նշել է դարպասապահը։
«Երբ խաղը ավարտվում է, բոլորը զգացմունքային են: Նրա խոսքերը արձագանքն են այն ամենին, ինչ տեղի է ունեցել ամբողջ խաղի ընթացքում: Խաղի վերջին րոպեները շատ դժվար էին, քանի որ «Սլավիան» մեզ ճնշում էր։
Մենք նախապես որոշեցինք խաղի ելքը և ստիպված եղանք պաշտպանվել: Եթե մենք պետք է ինչ-որ բան քննարկենք նրա հետ, ապա դա կանենք թիմի ներսում և չենք հրապարակի դա»,- ասել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան