
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն անձամբ իր և ՀՀ կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ձևավորված արդյունավետ համագործակցության համար:
ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ի նշան ՄԱԿ-ի օրվա, փոխվարչապետին հանձնել է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության դրոշներով կրծքանշան: