«Նիկոլ Փաշինյանը պողոսների թագավորն է». Աղասի Ենոքյան

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ՝ ցուգցվանգային, այսինքն՝ շախմատում այդպիսի մի իրավիճակ կա, չէ՞, որ ինչ քայլ էլ անես՝ քո իրավիճակն ավելի է վատանալու»,- «168 TV»«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում այնպիսի իրավիճակի հասցրեց, որ իբր երկիրը փրկելու համար հարկավոր է ՍԴ նախագահի հրաժարականը:

«Ենթադրենք, Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց ու դարձավ սովորական դատավոր, այսինքն՝ դրանով Նիկոլ Փաշինյանը կարող է անարգել ոտնահարե՞լ Սահմանադրությունը: Ես սա չեմ հասկանում, ես սա ավելի շատ կամակորություն եմ համարում: Ինչևէ, այդ կամակորության համար գնացինք ավելի մեծ անհեթեթության՝ Արսեն Բաբայանին ձերբակալելը, Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելը: Ես՝ իրավաբան չլինելով, հասկանում եմ, որ դրանք իրավական հիմքից պարզապես զուրկ են»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը «պողոսների թագավորն է», ու նրա քայլերը, ըստ քաղաքագետի՝ այնքան են փոքրացել, որ «արդեն պողոսներին էլ չեն ուրախացնում»:

«Ամեն մի քայլը Փաշինյանին ավելի է հեռացնում իրավականությունից, և մեծ հաճույք չի առաջացնում պողոսների մոտ: Այսինքն՝ անիմաստ քայլեր են»,- նկատեց նա:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ թեպետ Փաշինյանն իրավունք չունի, բայց կարող է իր հրամանագրով Թովմասյանին պարզապես հեռացնել պաշտոնից.

«Նա դրա իրավունքը չունի, բայց շատ բաներ է արել, որոնց իրավունքը չուներ: ԱԺ-ի վրա թող չգցի, թող ԱԺ պատգամավորներին մեղսակից չդարձնի սահմանադրական հեղաշրջման մեջ, թող իր հրամանագրով հեռացնի նրան պաշտոնից»:

«168 TV»-ի տեսանյութը դիտել 5:36 րոպեից

Տեսանյութեր

Լրահոս