
Կինը հայտնել է, որ իրենց շենքի բակում անհայտ անձը կողոպտել է իրեն

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.55-ին, ոստիկանություն է զանգահարել Զաքյան փողոցի բնակիչ 81-ամյա մի կին և հայտնել, որ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բջջային երկու հեռախոս ու փող:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ժամը 22.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նույն տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Հաղթանակի 2-րդ փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդու:
Նախապատրաստվում են նյութեր: