
Էլթոն Ջոնը հիվանդության պատճառով հետաձգել է ԱՄՆ-ում կայանալիք համերգը

ԱՄՆ-ում Էլթոն Ջոնի համերգը հետաձգվել է երգչի հիվանդության պատճառով: Այդ մասին ասված է համերգասրահի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հայտնի բրիտանացի երգիչը պետք է ելույթ ունենար շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, Ինդիանապոլիսի Bankers Life Fieldhouse համերգային դահլիճում: Սակայն կազմակերպիչները հայտարարել են, որ Էլթոն Ջոնի հիվանդության պատճառով համերգը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա մարտի 26-ը:
«Մենք ներողություն ենք խնդրում այս փոփոխությունների արդյունքում առաջացած անհարմարության համար և Էլթոնին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ: