Բաժիններ՝

«Եթե ինձնից կախված լիներ, կխաղայի միայն հավաքականում և ՉԼ-ում». Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ուրախ կլիներ չմասնակցել ակումբի որոշ հանդիպումներին:

«Եթե ինձնից կախված լիներ, ես միայն կարևոր խաղերում կխաղայի: Ես դաշտ դուրս կգայի Պորտուգալիայի հավաքականի և Չեմպիոնների լիգայի խաղերում: Այսպիսի հանդիպումներն ինձ մոտիվացնում են, քանի որ դրանցից շատ բան է կախված: Ես սիրում եմ խաղալ բարդ մթնոլորտում և ճնշման տակ:

Սակայն ակնհայտ է, որ պետք է պրոֆեսիոնալ լինել, ամեն օր ազնվորեն կատարել աշխատանքը, հարգել ընտանիքը և ակումբը, որի կազմում խաղում ես, և որը վճարում է քեզ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Vi Sport-ը՝ հղելով France Football-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031