ՆԱՏՕ-ն լայնածավալ վարժանքներ կանցկացնի Վրաստանում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 17 երկիր կմասնակցի ընդգրկուն զորավարժություններին Վրաստանում, որոնք նշանակված են 2019 թվականի մարտին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ համատեղ վարժանքների նպատակը ուժերի օպերատիվ համատեղելիության ընդլայնումն է: Բացի այդ, Ստոլտենբերգի խոսքով, վարժանքների նպատակը կդառնա Վրաստանի եւ դաշինքի համագործակցության ուժեղացման մասին «ազդանշան ուղարկելը»:
ՆԱՏՕ-ի քարտուղարությունը դեռեւս չի ճշտում վարժանքների մասնակիցների վերջնական կազմը եւ դրա համար գործի դրվող ռազմական տեխնիկայի քանակը: Նշվում է, որ վարժանքների նախապատրաստման շրջանակներում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն անձամբ կայցելի Վրաստան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: