Դավիթ Անանյանն ու Արթուր Վանեցյանը միասնական որոշում են կայացրել
Չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ՝ ԵԱՏՄ կանոնների համապատասխան, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, չմաքսազերծվող բեռի չափաքանակը նախորդ տարի բարձրացվեց մինչև 50 կգ, սակայն տարվա վերջում պարզվեց, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման նպատակով այդ հնարավորությունը դիտարկել են՝ որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ու հեշտ ճանապարհ:
«Մենք մտածում էինք` ինչ պետք է անենք, բայց ԵԱՏՄ կանոնը եկավ մեզ օգնության, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի»,- ասաց նա՝ նշելով, որ ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծեն և կանոնակարգեն 25 կգ-ով ներմուծումները։
Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ երեկվա իր հեռախոսազրույցին՝ Դ.Անանյանը նշեց, որ միասնական որոշում են կայացրել, որը Վանեցյանը հնչեցրել է.
«Պարոն Վանեցյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ միասնական որոշում կայացրեցինք, որ, եթե նույնիսկ համարենք, որ մարդիկ չեն իմացել, կան օբյեկտիվ դեպքեր, միգուցե մենք հայտարարենք, որ սա վերջինն է, այնուհետև չոր վարչարարություն ենք իրականացնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։