Անշարժ գույքի արքաները
Համաձայն Forbes գործարար ամսագրի «Ռուսական անշարժ գույքի արքաները – 2019» վարկանշային աղյուսակի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը կրկին ճանաչվել է ցուցակի առաջնորդներից մեկը։
Սամվել Կարապետյանը ցանկում 3-րդ տեղն է գրավել 2018թ. համար վարձակալության տրված անշարժ գույքի 670 միլիոն ԱՄՆ դոլար շահույթով։ Այդպիսով, Խմբի վարձակալական շահույթն ավելացել է 20 միլիոն ԱՄՆ դոլարով՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշների հետ։
«Ռուսական անշարժ գույքի արքաները» վարկանշային աղյուսակում ներառված են Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող առևտրային, գրասենյակային, հյուրանոցային ու պահեստային տարածքների 30 խոշորագույն օտարերկրյա ու հայրենական սեփականատերեր։
Սամվել Կարապետյանն այս ցուցակում է հայտնվում արդեն 12-րդ տարին անընդմեջ։
2018թ. «Տաշիր» ընկերությունների խումբը բացեց Family Room առաջին կահույքի սրահը։
Ի սկզբանե Կիևյան խճուղում գործում էր «Ռիո» առևտրի ու զվարճանքի կենտրոնը, սակայն ընկերությունը որոշում կայացրեց փոխել ձևաչափը։
2023թ. ընկերությունը նախատեսում է հանձնել «Հաղթանակի այգի» նախագիծը, որը բաղկացած է լինելու երեք 35-հարկանի աշտարակներից, որոնց տանիքները միմյանց կկապվեն տաղավարով։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը