 
                        Բելառուսը Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկում ԵԱՏՀ-ի նախագահի պաշտոնում
 
                                    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ԲելՏԱ գործակալությունը, նոյեմբերի 29-ին հայտնել է պետության ղեկավարը։
«Իհարկե, մենք մտածում էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ է, ցանկացողներ էլ կային,-նշել է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ բոլոր թեկնածությունները, որոնք ինձ հարկ եղավ դիտարկել, ավելի թույլ էին, նվազ փորձառու, զիջում էին դիվանագետի որակներով: Դուք ունեք բոլոր այս որակները»,-ասել է նախագահը Մյասնիկովիչի հետ կայացած հանդիպմանը:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն իր որոշման մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        