«Ամեն հիմարություն չի կարելի կրկնել, որքան էլ որ այդ հիմարության հեղինակը պետության ղեկավարն է». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ ջան, մի բան խնդրեմ ձեզ: Ամեն հիմարություն չի կարելի կրկնել, որքան էլ որ այդ հիմարության հեղինակը պետության ղեկավարն է:

Թող յուրաքանչյուրը մտածի ու խոսա իր բարդույթներից, ու տեղի ու անտեղի իր կեղտոտ գործերի մեջ չխառնի Աստծո միածին որդուն:

Իսկ եթե դա արվում է իրենց համար ավելի վտանգավոր խնդրից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, ապա դա կրկնակի անբարոյականություն է:

Դե իսկ մենք արդեն պետք է տարբերենք իշխանությունների կողմից հանրությանը որպես կերակուր տրվող աղբը մեր պետության իրական ու կարևոր օրակարգերից»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10211904965899721

Տեսանյութեր

Լրահոս