«Բիզնեսով եմ զբաղվել, հարկեր-տուրքեր եմ վճարել, վերջում բանկերը քցել են ինձ». Սիմոն Աղեկյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, մի քաղաքացի կառավարության շենքի դիմաց փորձել էր ինքնահրկիզվել: Նա իր վրա բենզին էր լցրել ու փորձել իրեն հրկիզել: Ոստիկաններին հաջողվել էր կանխել դա, ու քաղաքացուն ուղղորդել էին կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի մոտ:

Դրանից հետո 168.am-ին հաջողվեց մի քանի րոպե զրուցել քաղաքացու հետ:

«Ինձ «քցել» են, բիզնեսով եմ զբաղվել, հարկեր-տուրքեր եմ մուծել, վերջում էլ բանկերը խաբել են, «քցել» են ինձ, նախկին ոստիկանության աշխատողները՝ դատախազներով բռնցրած: Մի հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան անունով, որը որ անձեռնմխելի մարդ ա եղել, չեն կարացել էդ մարդու վրա»,- իր արարքի դրդապատճառների մասին խոսելիս 168.am-ին ասաց քաղաքացի Սիմոն Աղեկյանը:

Հետո էլ ավելացրեց, որ բնակվում է Վարդանանց 28 հասցեում, 93 բնակարանում, զբաղվում է բիզնեսով, ու իրեն, իր խոսքով, «քցել» են:

Ոստիկանները քաղաքացու կամքին հակառակ՝ նրան մեքենա նստեցրին ու տարան Ոստիկանության կենտրոնական բաժին:

«Ես վախում են ոստիկաններից»,- ոստիկանական մեքենայի դռան փակվելուն զուգահեռ՝ գոռում էր քաղաքացին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս