Աթամբաևը հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին ի նշան բողոքի
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատական նիստում հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին ի նշան բողոքի դատարանի, հետաքննության եւ դատախազության կամայականության դեմ: Այդ մասին նոյեմբերի 29-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։
Քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի ըստ էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաեւն է, դատարանում սկսվել է նոյեմբերի կեսերին: Դատարանի առաջին նիստը չի կայացել պետության նախկին ղեկավարի չներկայանալու պատճառով:
Նախկին նախագահը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին եւ դուրս չէր եկել Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանի խցից: Նոյեմբերի 29-ին Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին առաջին անգամ Պերվոմայսկի շրջանային դատարան են տարել նրա կամքին հակառակ:
«Նա չի պատասխանում դատարանի հարցերին, նույնիսկ հարցաթերթային տվյալների հարցերին: Դա նրա բողոքն է դատախազական, դատական եւ քննչական կամայականության դեմ»,- հայտարարել էՍլեսարյովը:
Փաստաբանի խոսքով՝ Աթամբաեւն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հակաօրինական է համարում իրեն ձերբակալելու բուն փաստը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: