Բաժիններ՝

«Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծում կան հետաքրքիր տարրեր». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ, դեռ պետք է երկար ճանապարհ անցնի և դրվի քննարկման:

«Ասեմ, որ շրջանառության մեջ դրված է մեկ այլ գաղափար, որի համահեղինակը նաև ես եմ, որտեղ մենք առաջարկում ենք բավականին խստացված իրավական կարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած մեր քաղաքացիների համար: Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք, մեր պատկերացմամբ, լուծելու են շատ համակարգային խնդիրներ, ինչպիսիք են առաջնագծի լուրջ փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխություների»,- շեշտեց նա:

Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ բոլորը կարող են վճարել 10 մլն դրամ և խուսափել ծառայությունից, նա պատասխանեց, որ Հայկ Սարգսյանի նախագիծը դեռ չի քննարկում, ճիշտ է, այնտեղ կան հետաքրքիր տարրեր, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք ամբողջական են:

«Երբ օրենքը գա քննարկման, դուք այստեղ դրա մասին կլսեք»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում է նախագիծ, ըստ որի՝ այն անձինք, որոնք խուսափում են զինվորական ծառայությունից, վճարեն 10  մլն դրամ, մեկ ամսում սովորեն զինվորական հմտությունները և ստանան զինվորական գրքույկ:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930