«Չկասկածեք, որդիս վերադառնալու է Արցախ». Անդրանիկ Քոչարյանը՝ որդու ծառայության վայրի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերքում է տարածված այն տեղեկությունները, թե իր որդին Արցախի պաշտպանության բանակից տեղափոխվել է Լուսակերտ և այնտեղ է շարունակում ծառայությունը:

«Հերքում եմ այդ լուրերը, որդիս Լուսակերտում ուսումնական պրոցեսն ավարտելուց հետո վերադառնալու է Արցախ: Նա Լուսակերտի հրետանային գնդում անցնում է ուսումնական պլան և 20  օր անց վերադառնալու է Արցախ, սրանում չկասկածեք, ինձ հետ կարող եք գալ և տեսնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր էլեկտրոնային կայքերից մեկը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդին Արցախից տեղափոխվել է Լուսակերտ, որտեղ պատրաստվում է անցկացնել ծառայության մնացած մասը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս