Բաժիններ՝

Իրաքի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։ «Ես մտադիր եմ պաշտոնաթողության խնդրագիր ներկայացնել Ներկայացուցիչների խորհրդին (խորհրդարան)», վարչապետի խոսքը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը: Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ձգտում է կանխել «Իրաքի հայտնվելը բռնության ու քաոսի հորձանուտում»:
Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, տուժել է եւս ավելի քան 15 հազար բնակիչ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս