Կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունում կրճատումներ եղել են. Արա Խզմալյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունում կրճատումներ եղել են, իսկ թե քանի հոգի են կրճատվել, փոխնախարարը հստակ տվյալների չի տիրապետում:

168.am-ը Արա Խզմալյանից հետաքրքրվեց, թե կառուցվածքային փոփոխության արդյունքում արդյո՞ք ավելի չի դժվարացել մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գոծընթացը, և առահասարակ, այդ փոփոխությունը որքանո՞վ է արդյունավետ եղել:

«Թե ինչպիսի արդյունքներ կտա այս միավորումը, այսօր որևէ մեկը չի կարող կանխատեսել, եթե չունի կանխատեսման հատուկ օժտվածություն: Բայց կոնկրետ այսօր մենք մի քանի ուղղություններով սրա օգտակարությունը տեսնում ենք, հենց միայն նրանով, որ մշակութային յուրաքանչյուր նախաձեռնության մեջ  փորձում ենք գտնել դրա կրթական բաղադրիչը, փորձում ենք կրթություն և մշակույթ հասկացությունները դարձնել հոմանիշներ»,- շեշտեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո գործադիրը որոշում կայացրեց փոխել Կառավարության կառուցվածքը, որի արդյունքում 17  նախարարությունները կրճատվեցին՝ միավորվեցին և դարձան 12  նախարարություն: Միավորվեցին նաև մշակույթի, սպորտի, գիտության և կրթության նախարարությունները:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս