
«Երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով»

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:
Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:
Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որեւէ խտրականություն»:
Նախօրեին օգտատեր Artak Davtyan-ը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ…
Gepostet von Hakob Karapetyan am Dienstag, 12. November 2019