
«Իր ելույթի Արցախի վերաբերյալ հատվածում Փաշինյանը հերթական «աննախադեպ» միտքը հնչեցրեց…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին ասեք, որ Գորբաչովը ԽՍՀՄ-ում իշխանության է եկել ոչ թե 1986-ին, այլ՝ 1985-ին, իսկ ԽՍՀՄ նախագահ է դարձել 1990-ին:
Կարծում եմ՝ նման համաժողովում ելույթ ունենալուց առաջ պետք է լավ պատրաստվել:
Հ.Գ. Իսկ իր ելույթի Արցախի վերաբերյալ հատվածում Փաշինյանը հերթական «աննախադեպ» միտքը հնչեցրեց՝ երկխոսելու ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլ արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ:
Մնում է սպասել, թե այս «աննախադեպ» առաջարկն ինչ ճակատագիր կունենա»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=550932879041145&id=333386077462494