Իրավիճակը Մերձավոր Արևելքում. ինչ է տեղի ունեցել այս գիշեր
Իրանական Սիրիկում հարսանիքի ժամանակ ամերիկյան հարվածից հետո զոհերի թիվը հասել է 5-ի (լուսանկար 1): Հայտնի է նաև 50 վիրավորի մասին։
ԻՀՊԿ-ն գրոհել Է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված ԱՄՆ ռազմակայանը (տեսանյութ 1)։ Էրբիլի ուղղությամբ իրանական հարվածի հետևանքով ոչնչացվել են տեխնիկայի պահեստներ, վառելիքի պահուստարաններ, ամերիկացի զինվորականների շրջանում կան զոհեր:
Թեհրանը հարված է հասցրել նաև Հորդանանում ԱՄՆ-ի «Արքայազն Հասան» ավիաբազային (տեսանյութ 2). խոցվել են ԱԹՍ-ների անգարներ, RQ -4 և MQ -9 դրոնների մի մասը, կան զոհեր:
ԻՀՊԿ-ն ևս մեկ հարված Է հասցրել Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» ամերիկյան ռազմակայանին։
Իր հերթին Իսրայելը կրկին հարձակվել է Լիբանանի հարավի վրա (լուսանկար 2):
Ամերիկացիները հայտարարում են Իրանում մոտ 100 թիրախ խոցելու մասին։ Դրանց թվում են հակաօդային պաշտպանության օբյեկտներ, ռադիոտեղորոշիչ համակարգեր, ծովային կառույցներ, ականապատման միջոցներ ու կապի օբյեկտներ։ Խոցվել են նաև 2 լցանավ։
@ArmeniaSputnik

