Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում Իրանին ստիպողաբար բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես հաղորդել էր ABC News-ը։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի դիրքն այժմ ավելի լավ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփը նշել է, որ իր համար միևնույն է՝ արդյոք Իրանը համաձայնագիր կկնքի թե ոչ։

«Մեր ներկայիս դիրքն ինձ շատ ավելի է դուր գալիս. մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, և նրանց տնտեսությունը լիովին փլուզվում է։ Նրանք պարզապես հետաձգում են անխուսափելին: Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և պայքարելու», – նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930