Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։ Ցավոք, չգիտենք, թե ինչ են քննարկել երկու նախագահները փակ դռների հետևում ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։
«Ժողովուրդ» թերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտպանական ոլորտում երեկ արտառոց նշանակում եղավ: Վարչապետ Փաշինյանի որոշումով աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը, որ, ըստ թերթի տեղեկությունների, անցնում է մի քրգործով եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, երեկ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ. նախորդ օրը ԱԳ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ «Դիվանագիտության մեջ սա անչափ լուրջ ժեստ է»,- ասաց ԱԳՆ աղբյուրը:
Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հարցով իմքայլական պատգամավորների եւ ջերմուկցիների փակ հանդիպման նախաձեռնողը եղել է վարչապետը: Նա պատգամավորներին հորդորել է, որ պարբերական հանդիպումներ կազմակերպեն ու համոզեն ջերմուկցիներին: Եվ սա վերջին հավաքը չի լինելու:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ մի կողմից զգուշացվեց` դաս քաղել եւ «օրենքով գողերի» օրինագծի քննարկման ժամանակ համապատասխան պահվածք ու դիրքորոշում որդեգրել, հակառակ դեպքում ձեզ ցույց կտան, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», դաս քաղե՞լ եք՝ հարցրինք ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենեւին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՊԵԿ՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին, ով «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է:
Նոյեմբերի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կարգո» բեռնային համալիրում ավտոմեքենայի լուսարձակներ են գողացել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգեւները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով:
NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերեւույթի վրա:
Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել լը Սկուառնեկը մեղադրվում է ավելի քան 250 մարդու նկատմամբ սեռական բռնության մեջ:
Չինաստանը չորս տարում կարողացել է զգալի առաջընթացի հասնել երկրում սանիտարական պայմանների բարելավման՝ այսպես կոչված «զուգարանային հեղափոխության» գործում:
Samsung Electronics եւ SK Hynix ընկերությունները կարող են կորցնել կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում այժմ իրենց պատկանող առաջին եւ երրորդ տեղերը:
Լավագույն բաղադրատոմսը. բարակ խմորով պիցցա:
Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հանրության առջև հայտնվել է «մերկ» զգեստով: Աստղը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:
Քենդալ Ջեներն աշունն անցկացնում է Նյու Յորքում՝ հարմարավետ և տաք լուքերով: Երեկ 24-ամյա աստղը դուրս է եկել իր բնակարանից հերթական ոճային լուքով:
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել է Coty Inc. կոսմետիկայի ֆրանս-ամերիկյան արտադրողին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 20-ին ժամը 09.30-ից մինչև 23:30-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենց, Զավարյան, Վարդանանց, Քաջազնունի, Ալեք Մանուկյան, Հրանտ Շահինյան, Ֆիզկուլտուրնիկների, Շարա-Տալյան, Ե.Քոչար, Ս.Վրացյան, Ռոստոմի, Տոլստոյի, Գրողների, Կորի, Այգեստանի 1-8, Աղյուսագործների 2-րդ, Արհեստավորների փողոցների, ինչպես նաև Տիգրան Մեծի 23-31/1, Սայաթ-Նովա 26-40, Նար-Դոս 20-130, Քրիստափորի 30-60 համարների ջրամատակարարումը:
Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հաջորդ տարվա պահպանողական բյուջեն մի քանի օրում հանկարծ դարձավ «հեղափոխական»։ «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է։ Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետը։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան եւ Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները նոյեմբերի 18-ին դատական հայց են հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն է:
Boeing 737-ը կորցրել է աշխարհում ամենավաճառվող ինքնաթիռի կարգավիճակը՝ այն զիջելով իր մրցակցին՝ Airbus ընկերության A320-ին:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության երկու դեպք բացահայտվեց:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորքի Այգիներ փողոցի 200-305, Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը:
Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց: