«Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները սպանություններ են արել և սերտաճած են եղել իշխանություններին՝ տարբեր մակարդակներում». Նազելի Բաղդասարյան
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։
Քրեական աշխարհում այս օրենքի ընդունումից հետո ի՞նչ է տեղի ունենալու. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուստամ Բադասյանին
Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի», վերաբերյալ օրենքի նախագիծը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման):
Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին եւ բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները:
«Մենք Շենգենյան վիզա ունենք, հիմա ինչո՞ւ ենք մի հատ էլ Դանիայի հետ նման համաձայնագիր վավերացնում». Սերգեյ Բագրատյանը՝ Ավետ Ադոնցին
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Նախարարը դասախոսներին նույնիսկ չէր լսում». ԵՊՀ ուսանող
««Գնացեք` համոզեք Ձեր ընկերներին»-ը կառուցողական քննարկում չէ». ԵՊՀ դասախոս
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այսօր խորհրդարանի նիստում օրինագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսակետում «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա Լիդա Աբրահամյանին, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 83-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից:
«Էստեղ կա ռեալ կոռուպցիոն ռիսկ. պատկերացրե՛ք, երբ մենք էլ չենք լինի…». Լուսինե Բադալյան
«Սա մոնոպոլիա է. ստացվում է՝ նախարարության գնած դեղի մասին ԶԼՄ-ները կարող են առավոտից երեկո խոսել, դա գովազդ է». Քրիստինե Պողոսյանը՝ կառավարության ներկայացրած նախագծին դեմ է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է նրա կողմից ՀՀ պետական անվտանագությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով: Այդ մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ։ Գումարը չկա։ Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։
Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցել դրանց աշխատանքում:
«Չեմ հասկանում, թե դեղատոմսով տրվող դեղերի համար ինչի՞ եք ցանկանում գովազդ անել». Քրիստինե Պողոսյանը՝ Առողջապահության փոխնախարարին
Նոյեմբերի 18-ին Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: