Զուգարանների համաշխարհային կազմակերպությունում մեծ «առաջընթաց» են նշել Չինաստանում
Չինաստանը չորս տարում կարողացել է զգալի առաջընթացի հասնել երկրում սանիտարական պայմանների բարելավման՝ այսպես կոչված «զուգարանային հեղափոխության» գործում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Զուգարանների համաշխարհային կազմակերպության տնօրեն եւ հիմնադիր Ջեկ Սիմը:
«Չինաստանի «զուգարանային հեղափոխության» առաջընթացը զբոսաշրջիկների համար զուգարանների ստեղծման գործում շատ հաջող է: Զբոսաշրջությունը մնում է եկամտի լավ աղբյուր, դա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին, եւ մենք մեծ փոփոխություններ ենք տեսնում Չինաստանի քաղաքներում տարբեր մակարդակներում, որտեղ զբոսաշրջիկների համար զուգարանները մաքուր են, եւ դա չինական «զուգարանային հեղափոխության» հիմնական փուլի (իրականացումն) է»,- հայտարարել է Սիմը Զուգարանների համաշխարհային օրվա առրթիվ, որը նշում են նոյեմբերի 19-ին: 2015 թվականին Չինաստանը համազգային «զուգարանային հեղափոխություն» հայտարարեց երկրում սոցիալական պայմանների բարելավման համար:
Միայն 2015 – 2017 թվականներին երկրի բյուջեից ավելի քան 1,6 միլիարդ յուան (շուրջ 225 միլիոն դոլար) է տրամադրվել ամբողջ երկրում տուրիստական վարերում 70 հազար զուգարանի կառուցման կամ նորացման համար: Չինաստանի կառավարության պաշտոնական պլանի համաձայն՝ 2018-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում պլանավորվում է կառուցել կամ էլ նորոգել եւս շուրջ 64 հազար զուգարան զբոսաշրջիկների համար: