
Լավագույն բաղադրատոմսը. բարակ խմորով պիցցա

Բաղադրիչներ
1. Ջուր – 250 մլ
2. Ալյուր (բաժակը՝ 500 մլ) – 1.5 բաժակ
3. Չոր խմորիչ – 1 թ/գ
4. Շաքարավազ – 2 ճ/գ
5. Աղ – 1 լ/գ
6. Ձիթապտղի յուղ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Տաք ջրի մեջ լուծել շաքարավազը և խմորիչը, թողնել 10-15 րոպե:
2. Ալյուրը և աղը խառնել:
3. Լցնել թթխմորը և ավելացնել ձիթայուղը:
4. Փափուկ խմոր հունցել:
5. Թողնել խմորը հանգստանա մոտ 30 րոպե:
6. Պատրաստի խմորը բաժանել 3 մասի:
7. Նրբորեն գրտնակել, պատել ձիթայուղով, ավելացնել միջուկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը