Բաժիններ՝

Հայտնաբերվել են ֆրանսիացի մանկապիղծ-վիրաբույժի 250 զոհեր. Le Parisien

Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել լը Սկուառնեկը մեղադրվում է ավելի քան 250 մարդու նկատմամբ սեռական բռնության մեջ: Այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը:

Սկզբնապես նրա զոհեր էին համարվում չորս անչափահաս աղջիկներ, սակայն տուժածների թիվը շարունակ աճել է: Նոյեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ճանաչել է Սկուառնեկի 250 պոտենցիալ զոհերի, նրանցից 184-ն արդեն պատրաստ են գրելու դիմումներ:

Սեռական բռնության ավելի քան 150 դեպք է տեղի ունեցել 1991-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում, երբ վիրաբույժն աշխատել է Ֆրանսիայի հյուսիս – արեւմուտքում:

Նա ոտնձգության փորձեր է կատարել ինչպես իր պացիենտների, այնպես էլ հարեւանների նկատմամբ: Նաեւ հայտնի է, որ նա փորձել է հետամտել իր ընտանքի անդամին՝ քրոջ դուստրերից մեկին: Սկուառնեկին սպառնում է ազատազրկում 20 տարի ժամկետով:

Դատը պետք է տեղի ունենա 2020 թվակաանի սկզբին: Մանկապիղծ-վիրաբույժին կալանավորել են 2017 թվականին այն բանից հետո, երբ վեցամյա մի աղջնակ նրան մեղադրել է բռնաբարության մեջ: Սկուառնեկի տանը կատարել են խուզարկություններ, որոնց ընթացքում պարզվել է, որ նա թաքցրել է մանկական պոռնկագրությամբ ֆայլեր եւ օրագրեր դեռահասների նկատմամբ անպարկեշտ գործողությունների նկարագրություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս