Բաժիններ՝

Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողին

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան եւ Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները նոյեմբերի 18-ին դատական հայց են հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն է: Այդ մասին ասված է գլխավոր դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծված է փաստաթղթում, ի հեճուկս այն բանի վերաբերյալ ընկերության հայտարարությունների, թե իր արտադրանքը նախատեսվում է սոսկ չափահասների համար, Juul-ն «իր գովազդն ուղղորդում է» դեռահասներին: Բացի դրանից, հայցվորների կարծիքով՝ ընկերությունը բավականաչափ ուշադրություն չի նվիրում այն բանի նախազգուշացմանը, թե օրգանիզին ինչ վնաս կարող է հասցնել այդ արտադրանքի գործածումը: Ինչպես նշված է հայտարարության մեջ, խոսքը վերաբերում է քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը, զարգացման արատներին վերաբերող ռիսկերին, ինչպես նաեւ մարդու վերարտադրողական համակարգի համար հնարավոր վնասին:

Հայցվորները պահանջում են, որ ընկերությունը դադարեցնի խախտումները եւ վճարի տուգանք, որի չափն առայժմ որոշված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս