
«Ժառանգություն» կուսկացությունը մասնակցել է ԵԺԿ Զագրեբյան գագաթաժողովին

2019թ նոյեմբերի 20-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը: Նախքան գագաթաժողովի և դրան հաջորդած պլենար նստաշրջանի աշխատանքների սկսվելը, նոյեմբերի 19-ին Խորվաթիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլլի կազմակերպած ընդունելությունը, որին մասնակցում էր նաև Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը:
ԵԺԿ Զագրեբյան գագաթնաժողովին իր մասնակցությունն ունեցավ նաև «Ժառանգություն» կուսկացության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, ով գործադիր մարմնի պատվիրակությունների ղեկավարների հետ ունեցած ելույթում և հանդիպումների ժամանաակ կարևորեց ԵԺԿ շրջանակներում ՀՀ-ԵՄ հետ համագործակցության շարունակականությունը: Նշվեց, որ Հայաստանը, ինչպեսև Ժառանգություն կուսկացությունը փոփոխությունների շրջան են ապրում, որի շրջանակում շատ կարևոր է եվրոպական կառույցների՝ այդ թվում նաև ԵԺԿ շարունակական աջակցությունը մեր երկրին սկսված բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կուսակցության վարչության նախագահի կողմից ընդգծվեց «Ժառանգություն» կուսակցության վճռականությունը եվրոպական ամենամեծ քաղաքական ընտանիքի կազմում համաեվրոպական ու ներազգային խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մասին դրույթը: ԵԺԿ գագաթնաժողովին հաջորդած պլենար նստաշրջանի ընթացքում ընտրվեց ԵԺԿ նոր ղեկավար` Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը։ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իստուրիզը վերընտրվեց իր պաշտոնում:
«Ժառանգություն» կուսկացություն