Բաժիններ՝

Ռուսաստանում ձերբակալել են «Հիզբ ութ-Թահրիր» խմբավորման երկու պարագլխի և յոթ անդամի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության երկու պարագլխի եւ յոթ անդամի ձերբակալման մասին։

ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնում «Ինտերֆաքս»-ի համար ճշտել են, որ հատուկ գործողությունն իրականացվել է Մոսկվայում, Թաթարստանում եւ Տյումենի մարզում: Ձերբակալվածների բնակության վայրերում առգրավվել են ՌԴ-ում արգելված «Հիզբ ութ-Թահրիր»-ի մեծ քանակությամբ քարոզչական նյութեր, կապի միջոցներ եւ տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ:

ԱԴԾ-ում պարզել են, որ խմբավորման անդամներն զբաղվում էին «հակասահմանադրական գործունեությամբ՝ հիմնված այսպես կոչված «համաշխարհային խալիֆայության» ստեղծման դոկտրինի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930