Բաժիններ՝

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930