ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ իր արած հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել:
Վերջերս դեսպանահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դադարի խուսափողական արտաքին քաղաքականություն վարելուց: Այս հայտարարությունը հաշվի առնելով՝ այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները Ղրիմի հետ կապված՝ այն Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան քաղաքի հանրային լողափից բերման են ենթարկել Սևանի բնակիչ 60-ամյա մի տղամարդու:
Սեպտեմբերի 13-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում 167 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:
ՀՀ կառավարությունը հետ չի կանգնելու և բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծն ուղարկելու է Ազգային ժողով: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծի շուրջ ծավալվող քննադատությունների մասին հարցին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ եւ մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։
Հայկական հարցը հարստացել է նոր բովանդակությամբ. այն պետք է առաջ մղվի «այլև երբեք» բովանդակությամբ՝ անթույլատրելի համարելով աշխարհի որևէ ծայրում մարդկության դեմ հանցագործությունները:
Հայաստանը այս պահի դրությամբ չի պատրաստվում դիմել ԵԱՏՄ-ին՝ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարացնելու առաջարկով:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ:
Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում է վերահսկողության ներքո:
Թեհրանը կարող է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունների ամբողջական կատարմանը, եթե մնացած մասնակիցները գործարքը կատարեն ամբողջությամբ եւ արդյունավետորեն:
«Այս հանդիպմանը մեծ կոնտեքստ հաղորդվեց, եկեք չմոռանանք, որ երկար ժամանակ մենք գործել ենք ընդդիմադիր դաշտում, և այդ ընթացքում որոշակի հարաբերություններ են ձևավորվել: Ճիշտ է, քաղաքական առումով մենք հեռացել ենք, և այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ եղած սկզբունքային տարաձայնությունների վերաբերյալ: Հասկանում եմ, որ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ, ես նրանց բանտում եմ այցելել, և այդպես շարունակ»:
«Սա, առաջին հերթին՝ հարված է բանակաշինությանը, ուղիղ մեր պաշտպանական ողջ համակարգին ծայրեիծայր։ Այսօր ցանկացած երիտասարդ կարող է բանակում ընդհանրապես չծառայել… Ինչի՞ գնա՝ ծառայի։ Հո հիմար չի՞, եթե հայրենիքն իր ու ուրիշի մեջ ուղիղ ջոկողություն է դրել։ Բանակում չծառայած ամեն մի մորթապաշտ հավասարվում է իրեն։ Ինչի՞ գնա՝ ծառայի։ Այդ ի՞նչ վսեմ գաղափարներ պետք է բոլորն ունենան, որ թքած ունենալով մնացած էն չծառայածների վրա, գնա՝ ծառայելու։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ են անում»,- վրդովվեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսեսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում է դիմել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով:
«Հրաժարականի պատճառը կապված է Վանեցյանի առաջ դրված խնդրի լուծման հետ, որովհետև հենց իր հայտարարության մեջ նա բառացիորեն նշում է, որ «այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:
168.am-ի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վանաձորում հրավիրված ասուլիսին պաշտպանական ոլորտին և զինված ուժերին առնչվող մտքերը` նշելով, որ բերված թվերը կոնտեքստից կտրված են:
Այդ ի՞նչ պիտի արած լինի վարչապետը, որ սպայի արժանապատվությունն այսքան վիրավորվի ու թողնի գնա։ Սորոսի ծռերի հետ հանդիպո՞ւմը։ Պետականության հետևողական կազմաքանդո՞ւմը։ Իսկ գուցե Արցախի հարցո՞ւմ զարգացումներ կան։ Թե՞ բոլորը միասին ու էլի նման մի շարք աներեվակայելի բաներ։
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց անյուամենայնիվ ունեն «սպայի պատվի» հասկացություն։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ուղիղ մեսիջ էր: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:
Արթուր Վանեցյանը հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին:
Նիկել Փաշինյանը նշեց, որ Վանեցյանը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր հայտարարությունները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջվա պես Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելը համարում է իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում եւ մտադիր չէ հրաժարվել այդ կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ «դարակազմիկ» ասուլիսը չի ավարտվել, Փաշինյանին հուշեք թող հրապարակի իր կառավարման գլխավոր փաստը՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում կազմակերպած, 3 ոստիկանի կյանք խլած, սորոսների սիրելի ահաբեկիչների հետ հանդիպում-գործարքը կառավարության շենքում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ անձամբ ցանկացել է, որպեսզի շահագործվի Թեղուտի հանքը, քանի որ հասկացել է, որ հանքը նման ձևով անտեր է մնացել, և ինքն իրենով արդեն էկոլոգիական խնդիր է: