«Ասուլիսը սկսում եմ Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակմամբ»,- Վանաձորում հրավիրված ասուլիսի մեկնարկին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կոնվերս Բանկը՝ Մաստերքարդ վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ, հայտարարում է հերթական լոյալության ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում, Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և կուտակելով «Կախարդական» միավորներ, հնարավորություն կունենան ստանալ սահմանված մրցանակներից մեկը:
«Այն, ինչ ասաց պարոն վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը: Նման հայտարարությունների դեպքում չի կարելի բանակցություններ վարել»,- այս մասին օրերս Վրաստանում «Пограничная ZONA» պրոյեկտի հեղինակին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արեւելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունն օգտագործելու համար:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:
Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձել եւ/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողը ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: Խորհրդարանում բուռն քննարկումների արժանացած նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը:
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել:
Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղված ճակատագրերի գնով։
Կյանքի 76-րդ տարում մահացել է ամերիկյան The Cars խմբի ֆրոնտմեն Ռիք Օքասեքը: Սեպտեմբերի 15-ին այդ ասին հայտնել է TMZ պորտալը։
Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում:
Թեհրանն անհիմն է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին երկրի մեղսակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները եւ մերժում է այդ մեղադրանքները:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդին Ջեկոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի առաջնախաղին «գայլերի» կազմում:
«Բնականաբար, չհավանողներ էլ կան, բերանի համը սովոր չէ բնական կաթին, կովի համ են առնում: Այստեղ շուկայում մեկ տարի է ինչ աշխատում ենք: Ունենք թթվասեր, մածուն, ռեժան՝ 60 տոկոս յուղայնությամբ, որը շուկայում ամենաբարձր յուղայնություն ունեցող ռեժանն է, ունենք երկու տեսակի կաթնաշոռ՝ ցածր և շուկայում ամենաբարձր յուղայնությամբ, ունենք պանիրներ՝ չանախ, լոռի, հոլանդական, թան: Մյուս տարի կունենանք նաև պաղպաղակ»
Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր է ակնկալում:
Կատարված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և պարզվել է հետևյալը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:
«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրներից Ալեքսանդր Զաքարյանը սեպտեմբերի 13-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ալեքսանդր Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւէ նախապայմանի:
Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի է համարել մեռած:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին: