«Հատո՞վ է հաշված, կիլոյո՞վ». Ռազմական փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
168.am-ի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վանաձորում հրավիրված ասուլիսին պաշտպանական ոլորտին և զինված ուժերին առնչվող մտքերը` նշելով, որ բերված թվերը կոնտեքստից կտրված են:
«Երբեմն էլ անհամեմատելի ինչ-որ բաներ են «մի նժարով» չափվում։ Ասենք՝ երբ ասում է՝ «խոցման միջոցներն ու զինամթերքն ավելացել է 10-15 տոկոսով։ Հատո՞վ է հաշված, կիլոյո՞վ, «Իսկանդերն» էլ է խոցման միջոց, տանկն էլ, նռնականետն էլ։ Զինամթերքն ինչպե՞ս կարելի է խոցման միջոցների հետ հաշվել։ Իր հայտնած թվերի մեծ մասը հնարավոր չէ ստուգել, ինչ կցանկանա, կարող է հայտարարել՝ շատ լավ իմանալով, որ ստուգել հնարավոր չէ»,- նշեց Վրթանեսյանը:
Մարիամ Պետրոսյան