ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Գործընթացի իրավական հարցերին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ գործընթացը ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետներին չի առնչվում:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
«Վասավի փրոդաքթ» ՍՊԸ-ի «Նանե» բուսական թեյերն արտադրվում են Շուշիում, կա 5 տեսակի բուսական թեյ, որոնցից յուրաքանչյուրի մեջ 7 տեսակի խոտաբույսեր և հատապտուղներ են: «Խոտաբույսերը հավաքվում են Շուշիի և Ասկերանի շրջաններից: Չորացումից և վերամշակումից հետո պատրաստվում է տվյալ շարքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Լևոն Գաբրիելյանը:
Պարզ է մի բան՝ Փաշինյանը չկարողացավ իր խոսքի տերը լինել և հանությանն ապացուցել, որ Սաշիկը ՀՀ-ի գրեթե բոլոր բիզնեսներից 50 տոկոս «փայ» ունի, հենց այդ պատճառով օրակարգ բերեց Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի թեման, հիմա էլ նա դարձավ «լուրջ կոռուպցիոներ» ու «թալանի կնքահայր»։
Շատ կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները մշտապես շատ ամուր հիմքերի վրա են եղել և շարունակում են մնալ այդպիսին։
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է գարնանը սրտի կաթվածից հետո ապաքինվելու մասին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։
«Վանեցյանի հայտարարության մեջ ինչ-որ ակնարկ, կարծես, կա՝ «Կանգ ա՛ռ», և այլն։ Այսինքն՝ ինչ-որ բան այն չէ, որ նա հրաժարական է տվել, բայց համոզված եմ, որ հրաժարականը ոչ թե եղել է իր ցանկությամբ՝ ինչ-որ կուրսի հետ համաձայն չլինելով, այլ՝ գուցե կրկին ինչ-որ կուրսի հետ համաձայն չլինելով, բայց ոչ կամովին, այսինքն՝ նրան նույնպես ստիպել են հրաժարական տալ»։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը։
Կյանքի 50-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ամերիկացի դերասան Բրայան Թերքը, որը հայտնի է «Բեւեռլի-Հիլզ, 90210» սերիալում խաղացած դերով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։
«Ցանկացած դատական ակտ կարելի է քննադատել, բայց պետք է զսպվածություն ցուցաբերել։ Տվյալ դեպքում մի քիչ ավելին էր, քան բովանդակության վերաբերյալ զուտ կարծիք արտահայտելը»։
Փաստորեն 100 փաստի հրապարակումը մի քիչ ավելի շատ տևեց, քան նախատեսվում էր: Հույս ունեմ, որ ամեն ասուլիսից առաջ մեր հանրությանը ներկայացնելու փաստեր կունենանք: Իրականում 100 փաստի ֆորմատն ենք ընտրել և մեր գործընկերների հետ, ովքեր մասնակցել են աշխատանքին, բավական փաստեր կրճատել ենք, որպեսզի 100-ի մեջ տեղավորվենք:
«Սխալ է իմ կողմից հիմա գնահատական տալը, որովհետեւ նախ շատ քիչ ժամանակ է անցել, հետ հասկանանք՝ ինչ է կատարվել, ինչի մասին է խոսքը։ Հրաժարականի մասին քիչ առաջ եմ տեղեկացել, ասուլիսից»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնաթողությանը, նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դա ողբերգություն է։ Մարդիկ կան այնտեղ, որ երազում են ԱԱԾ տնօրեն աշխատել։ Նրանք գալիս են Լևոնի (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան.- Գ.Ս.) ժամանակներից։ Նրա ամբողջական երազանքը դա է։ Եվ կան նաև նորելուկ մանուկներ, որոնք էլի հավակնում են այդպիսի պաշտոններ ունենալ։ Այս պարագայում սպասելի էր նաև, որ նման բան կարող են անել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վա-բանկ է գնացել և իր ողջ խաղաքարտերը բացելով՝ փորձում է ընդհանուր իրավիճակի վերահսկողությունն իր ու իրեն վստահելի մարդկանց ձեռքում կենտրոնացնել, բայց այստեղ կարևոր է փաստել մի առանցքային հանգամանք․ միանգամայն պարզ է, որ Արթուր Վանեցյանը, լինելով երկրի թիվ մեկ հիմնարկներից մեկի տնօրենը և երկարամյա աշխատակից, հենց Փաշինյանի ու իր թիմակիցների մասին տիրապետում է անսահման մեծ ծավալի տեղեկատվության, և չի կարելի բացառել, որ նա հենց ներսից շատ արագ, հնարավոր է, պայթեցնի ողջ համակարգը։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձ կալանավորվել է:
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությունն Ամուլսարը, չգիտես ինչու, առանձնացնում է, մինչդեռ Հայաստանում կան մետաղական հանքեր, որոնց աշխատանքը վերահսկելու անհրաժեշտություն կա:
Այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում ու ի՞նչ հանգամանքներում հրաժարական կներկայացնի։
Վանաձորում հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:
Այսօր վարչապետի պաշտոնին բազմած ամբոխավար Փաշինյանը հերթական ոչ կոռեկտ ու հիմար արտահայտությունն է շաղ տվել մեր հասցեին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է «էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չգոտեմարտեց աշխարհի առաջնության եզրափակչում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի ներգրավվել է շուրջ 10 հազար անձնակազմ, 100-ից ավել զրահատախնիկա, 120 միավոր հրթիռահրետանային միջոց, շուրջ 20 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ, տարբեր ԱԹՍ-ներ:
Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեք մտահոգություններին: Մտահոգությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշմանը, ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը: