
«Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ». Արմեն Աշոտյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները:
Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ:
Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը քաղաքական տարաձայնություններ չի ճանաչում:
Իսկական սպան սպա է մնում»:
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219203372133265